Մեր թիմը

«Տրանս Լիդեր» ընկերությունը, հաջողության հասնելով բեռնափոխադրումների Հայաստանյան շուկայում՝ սկսած 2011 թվականից, հստակ իրագործելով իր առջև դրված խնդիրներն ու պարտականությունները, այսօր վայելում է բազմաթիվ առաջատար ընկերությունների վստահությունն ու համագործակցությունը:

«Տրանս Լիդեր»-ի յուրաքանչյուր հաճախորդ աշխատում է մասնագետների անհատական պրոֆեսիոնալ թիմի հետ: Որակավորված լոգիստներից և փորձառու վարորդներից կազմված մեր աշխատակազմն անում է ամեն ինչ բեռնափոխադրումների կազմակերպումն ամենաբարձր մակարդակով իրականացնելու համար, որպեսզի մեքենաները ժամանեն ժամանակին՝ հասցնելով բեռը ճիշտ հասցեով և անվնաս։

Ոչ պակաս արժեքավոր է թղթաբանության վարման գործընթացը հաճախորդի և ընկերության միջև: Այս գործընթացում անթույլատրելի են սխալներն ու անհստակությունը, հետևաբար, ելնելով մեր աշխատակիցների բազմամյա փորձից, կարող ենք համարձակորեն պնդել, որ իրենց հստակությունը երբեք չի զիջում:

Մեր գործընկերներն ու հաճախորդները մեր ընկերության ամենաարժեքավոր ակտիվներն են, ուստի և յուրաքանչյուր հաճախորդի տրամադրվում է անհատական մոտեցում: Մենք ունենք հմուտ և պրոֆեսիոնալ աշխատակազմ, որը հստակ գիտի, որ ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ԻՐԱՎԱՑԻ Է:

 «Տրանս Լիդեր»-ի համար անհնարին ոչինչ չկա, ուստի ընկերության ստաբիլ աճը բխում է վերջինիս յուրաքանչյուր աշխատակցի արժանապատիվ և էֆեկտիվ աշխատանքից:

Աղվան Ավետիսյան

Աղվան Ավետիսյան

Տնօրեն

Կարինե Ղոջոյան

Կարինե Ղոջոյան

Լոգիստ - մենեջեր

Մարինե Մուրադյան

Մարինե Մուրադյան

Օֆիս մենեջեր

Ռոբերտ Թորոսյան

Ռոբերտ Թորոսյան

Հաշվապահ

Կարեն  Մուրադյան

Կարեն Մուրադյան

Տեխնիկական բաժնի ղեկավար

Զորո Արտեմյան

Զորո Արտեմյան

Լոգիստ