Մեր մասին

«ՏՐԱՆՍ ԼԻԴԵՐ» ՍՊԸ-ն միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն է, որն իր երկարատև փորձի շնորհիվ հասել է բազմաթիվ հաջողությունների և ամրապնդել իր դիրքերը մրցակցային շուկայում: Լինելով փորձառու և պատասխանատու գործընկեր՝ կարողացել է ձեռք բերել հաճախորդների վստահությունը: Ընկերության համար սկզբունքային են բեռների փոխադրման անվտանգությունն ու արագությունը: Ունենալով բազմամյա փորձ բեռնափոխադրումների հայաստանյան շուկայում՝ ընկերությունն առաջարկում է բեռնափոխադրման մի շարք ծառայություններ, մրցակցային գներ և անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի: Ցանկության դեպքում դուք կարող եք հսկել մեքենաների տեղաշարժը LOCATOR.AM նավիգացիոն համակարգով, որը տեղադրված է մեր մեքենաներում, ձեր իսկ գրասենյակից`համակարգչի միջոցով:

Գործընկերներ

՛՛ՏՐԱՆՍ ԼԻԴԵՐ՛՛  ընկերությունը սերտորեն  համագործակցում է մի շարք խոշոր ընկերությունների հետ: