Բեռնափոխադրումների անվտանգությունը դա ևս մեկ կարևոր հանգամանք է: Բեռնափոխադրման ընթացքում վտանգավոր և անկանխատեսելի երևույթների ի հայտ գալու հավանականությունը բավականին մեծ է: Բեռնափոխադրման ժամանակ բեռը կարող է վնասվել, ոչնչանալ կամ անհետանալ: Բեռների ապահովագրությունն էլ հենց նախատեսված է ցամաքային, երկաթուղային, ծովային և օդային ճանապարհներով փոխադրումների ընթացքում առաջացած վնասները, կորուստները փոխհատուցելու նպատակով: Ցանկության դեպքում մենք կատարում ենք բեռների ապահովագրություն, ինչը և երաշխավորում է բեռի անվտանգությունը բեռնափոխադրման ընթացքում: «Տրանս Լիդեր» ընկերությունը համագործակցում է առաջատար ապահովագրական ընկերությունների հետ, որոնք մեծ փորձ ունեն բեռնափոխադրողների ապահովագրության ոլորտում։
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ
«Տրանս Լիդեր» ընկերությունը վտանգավոր բեռների փոխադրման համար օգտագործում է անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ (ADR համակարգ) հատուկ փոխադրամիջոցներ: Հարկ է հիշել, որ վտանգավոր բեռների միջազգային ավտոփոխադրումների նկատմամբ ներկայացվում են հատուկ պահանջներ, դրանց փոխադրումը պետք է իրականացվի անվտանգության խստագույն կանոնների համաձայն: Ընկերությունն ունի անհրաժեշտ փորձ, տեխնիկա և վտանգավոր բեռների փոխադրման համար հատուկ վերապատրաստված վարորդներ: Փոխադրամիջոցը սարքավորված է ADR համակարգով` հակահրդեհային միջոցներով և համապատասխան նշաններով: ԱՊՀ երկրների տարածքում վտանգավոր բեռների միջազգային փոխադրումները, այդ թվում՝ արտահանվող-ներմուծվող և տարանցիկ ավտոբեռնափոխադրումները, իրականացվում են միջազգային կոնվենցիաներով հաստատված նորմերի և կանոնների պահպանմամբ: Բոլոր գործողությունները կատարվում են «Ավտոտրանսպորտային միջոցներով վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի ներքո և ՄԱԿ-ի «Վտանգավոր բեռների փոխադրման վերաբերյալ առաջարկությունների» համաձայն։ Ըստ վերոնշյալ փաստաթղթերում ամրագրված հատկանիշների՝ կատարվել է վտանգավոր բեռների դասակարգում, որն ուժի մեջ է մտել 2001թ. հուլիսի 1-ից: Համաձայն այդ դասակարգման՝ վտանգավոր բեռները բաժանվում են 9 դասի և մի քանի ենթադասի: Ամեն դասակարգի վտանգավոր բեռները, համապատասխան իրենց ֆիզիկաքիմիական հատկանիշների, վտանգավորության աստիճանի և տեսակների, բաժանվում են ենթակարգերի, դասակարգերի և խմբերի։ Ըստ ՀՍՏ 19433-88՝ տարբերակվում են․
Դաս 1 - պայթուցիկ նյութեր, որոնք իրենց հատկանիշներով կարող են պայթել, հրդեհ առաջացնել, ինչպես նաև պայթուցիկ հեղուկներ և նյութեր պարունակող սարքավորումներ՝ պիրոտեխնիկ ազդեցության հանգման համար:
ԴԱՍ 2 - Սեղմված գազեր, սառեցման հետևանքով ջրիկ դարձված և ճնշման տակ լուծվող, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներից գոնե մեկին․
Ենթակարգեր՝
ԴԱՍ 3 - Դյուրավառ հեղուկներ, հեղուկների խառնուրդներ, ինչպես նաև լուծույթում կամ սուսպենզիաներում պինդ հեղուկներ պարունակող նյութեր, որոնք անջատում են դյուրավառ գոլորշիներ, որոնք ունեն փակ հալոցում բռնկման ջերմաստիճան 61C˚ և ցածր:
Ø Ենթակարգ 3.1 - Դյուրավառ հեղուկներ բռնկման ցածր ջերմաստիճանով և հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում ցածր է -18C˚, կամ հեղուկներ, որոնք ունեն բռնկման ջերմաստիճան այլ վտանգավոր հատկությունների համատեղման արդյունքում, բացի դյուրավառությունից:
Ø Ենթակարգ 3.2 - Միջին բռնկման աստիճանով դյուրավառ հեղուկներն այն հեղուկներն են, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում -18C˚-ից մինչև +23C˚ է։
Ø Ենթակարգ 3.3 - Բռնկման բարձր ջերմաստիճանով դյուրավառ հեղուկներն այն հեղուկներն են, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում 23C˚-ից 61C˚ է։
ԴԱՍ 4 - Դյուրավառ նյութեր (բացի պայթյունավտանգներից), որոնք տեղափոխման ժամանակ ընդունակ են հեշտ վառվել ներքին բռնկման աղբյուրներից`շփման, խոնավության կլանման, ինքնաբուխ քիմիական ռեակցիաների, ինչպես նաև տաքանալու հետևանքով:
Ø Ենթակարգ 4.1 - Դյուրավառ պինդ նյութեր, որոնք ընդունակ են հեշտ վառվել բռնկման արտաքին աղբյուրների կարճատև ներգործության արդյունքում (կայծի,կրակի կամ շփման) և ակտիվորեն վառվել:
Ø Ենթակարգ 4.2 - Դյուրավառ նյութեր, որոնք տեղափոխման սովորական պայմաններում կարող են ինքնուրույն տաքանալ և բռնկվել:
Ø ենթակարգ 4.3 - Նյութեր, որոնք ջրի հետ շփման ժամանակ արտադրում են բռնկվող գազեր:
ԴԱՍ 5 - Օքսիդացնող նյութեր և օրգանական պերօքսիդներ, որոնք ընդունակ են հեշտ անջատել թթվածին, օժանդակել այրմանը, ինչպես նաև համապատասխան պայմաններում կամ այլ նյութերի հետ խառնուրդի դեպքում կարող են հանգեցնել ինքնայրման և պայթյունի:
Ø Ենթակարգ 5.1 - Օքսիդացնող նյութեր, որոնք ինքնաբերաբար այվող չեն, բայց նպաստում են այլ նյութերի բռնկմանը և այրման ժամանակ անջատում են թթվածին, ինչի հետևանքով էլ մեծացնում են կրակի ինտենսիվությունը:
Ø Ենթակարգ 5.2 - Օրգանական պերօքսիդներ, որոնք մեծամասամբ այրվող են, կարող են հանդես գալ ինչպես օքսիդացնող նյութեր և վտանգավոր կերպով փոխազդել այլ նյութերի հետ: Դրանցից շատերը հեշտ վառվում են և զգայուն են հարվածի և շփման նկատմամբ:
ԴԱՍ 6 - Թունավոր և վարակիչ նյութեր, որոնք ընդունակ են հանգեցնել մահվան, թունավորման կամ հիվանդության` օրգանիզմի ներսում հայտնվելու կամ մաշկի և արցունքագեղձի հետ շփման արդյունքում:
ԴԱՍ 7 - Ռադիոակտիվ նյութեր՝ ավելի քան 70 кБк/кг (2 нКи/г) տեսակարար ակտիվությամբ:
ԴԱՍ 8 - Կծու և կոռոզիոն նյութեր, որոնք հանգեցնում են մաշկի, արցունքագեղձերի և շնչուղիների վնասման, մետաղների կոռոզիայի, տրանսպորտային միջոցների, կառույցների և բեռների վնասման, ինչպես նաև կարող են հանգեցնել հրդեհների օրգանական և որոշ քիմիական նյութերի հետ փոխազդեցության արդյունքում:
ԴԱՍ 9 - Տեղափոխման ժամանակ համեմատաբար ցածր վտանգ ներկայացնող նյութեր, որոնք չեն դասվում վերոհիշյալ որևէ դասի, բայց պահանջում են իրենց նկատմամբ կիրառել սահմանված կանոններ տեղափոխման և պահպանման ժամանակ: